Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտարարել է, որ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղզարյանին խնդրել է մանդատը վայր դնել և հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ասել է, որ իր որոշումը կհրապարակի նոյեմբերի 25–ին, հայտնում է Aysor.am-ը։
«Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին»,–ասել է նա։
Աղազարյանը չի ցանկացել այլ մանրամասներ հայտնել:
Մեկ այլ ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը նույնպես նման խնդրանք է ր ստացել, պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացել ԱԺ նախագահին: ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ