Նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Իրանի՝ Ահար քաղաքից 67 կմ դեպի արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով։