AM
27 November 2024 - 14:11 AMT

Numbeo. ՀՀ–ն աշխարհում 8–րդն ամենաանվտանգ երկիրն է

Ըստ Հանցավորության և անվտանգության Numbeo 2024 թվականի վարկանիշի՝ Հայաստանը 8–րդն է աշխարհի ամենաանվտանգ երկրների թվում։

Ամենաանվտանգն Անդորան է, 2–րդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, 3–րդը՝ Կատարը, 4–րդը՝ Թայվանը, 5–րդը՝ Օմանը, 6–րդը՝ Մեն կղզին, 7–րդը՝ Հոնկոնգը։

Հարևան Վրաստանը 21–րդն է, Ադրբեջանը՝ 33–րդը, Իրանը՝ 92–րդը, Թուրքիան՝ 54–րդը։

Եթե ցուցակից հանել մինչև 1 մլն բնակչությամբ երկրները, Հայաստանը կհայտնվի ամենաանվտանգ երկրների 5–րդ հորիզոնականում։