AM
27 November 2024 - 11:18 AMT

ՔՊ–ն ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին։ Այդ մասին ասվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ։

Առաջադրումն արվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։

Սիրունյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: