AM
27 November 2024 - 11:52 AMT

2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Նոյեմբերի 27–ին կայացած նիստում սահմանվել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

-Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,

-մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200․42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438,387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ մոտ 0․4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։

ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող մոտ 200 դրամը գերազանցող մոտ 6 դրամը։