AM
27 November 2024 - 14:03 AMT

Առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոցը»

Առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը, հայտնում է ԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։

«Այս պահին ամրոցը փակ է այցելությունների համար։ Ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը:Սարավան-«Զանգեր» ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար: