AM
27 November 2024 - 14:14 AMT

Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ փոխնախարար

Արմեն Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից։

Արմեն Ղազարյանը 2018 թվականի հունիսին նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետև, երբ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ Ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023 թվականի հունվարից նշանակվել էր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։