ՊՆ-ն հերքել է սոցցանցերում տարածվող լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ Այդ մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, փոխանցում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ ՀՀ ԶՈւ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը:
«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը, ուստի հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- նշել է Թորոսյանը։