AM
28 November 2024 - 06:31 AMT

20 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման և զարգացման ուղղությամբ։

Evocabank-ը միացել է հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 20 մլն դրամ։

Միջոցառման ամբողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

– սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,

– համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,

– սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,

– սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,

– բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,

– մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների և ամենամյա միջազգային մշակութային փառատոների ու ցուցահանդեսների աջակցությանը։

Evocabank-ը 20 մլն դրամ է նվիրաբերել հիմնադրամին՝ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար աջակցություն ցուցաբերելով տարբեր հասարակական նախաձեռնություններին։

2022 թվականին նույնպես «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» հեռուստամարաթոնի շրջանակում Evocabank-ը փոխանցել էր 10 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մանրամասները կայքում։