AM
28 November 2024 - 09:31 AMT

Ձմռանն ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն

Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։ Նախատեսվում է, որ ձմռանն ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն, հայտնում է «Հայկական ժամանակը»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստի ժամանակ նկատել է, որ երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծամասամբ վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու հետևանք են:

Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

ՏԿԵ նախարարը նաև պարզաբանել է, որ համասեզոնային անվադողերը ձմեռային չեն համարվի։

«Ոչ ձմեռային անվադողերը սահմանված կարգով ունեն առանձին մակնիշում»,–ասել է նա։

Նախարարը նաև ասել է, որ ձմեռային անվադողերն էլ պիտի մաշված չլինեն, ունենան 4 մմ-ից ավելի բարձրություն։

Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։