«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նոյեմբերի 28–ին տեղի ունեցած նիստում քննարկվել են վերջին զարգացումներն ու անելիքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ, անդրադառնալով Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն՝ Փաշինյանը գրել էր, որ ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել։ Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: