AM
29 November 2024 - 10:23 AMT

ՊՆ խոսնակ. Պապիկյանը հանձնարարել է Արմավիրի ուս.զորամասում ուսումնասիրություն անել

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի գրառմանը, որ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասում զինվորներն իրարից գուլպա են «գողանում», ասել է, որ այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, բայց և այնպես՝ նախարարը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, գրում է Factor.am-ը։

Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական զորամասի զինվորների գուլպաները ո՞վ է լափել: Տարին երեք անգամ բաժանելը բավարա՞ր է: Որ հետո էլ զինվորները իրարից գուլպա գողանան: Բաղնիք գնալու հողաթափերը ո՞վ է լափել: ՊՆ, էլի սկսե՞լ է բարդակը: Զորքին բուշլաթները չեն բաժանում մինչև մասսաայաբար զինվորները չհիվանդանան: Դա՞ է կարգը»։

«Չնայած պատասխանատու ստորաբաժանումներից ստացված նախնական զեկույցների համաձայն գրառման մեջ տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ անհետաձգելի լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում, այդ թվում՝ իրավապահ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից. արդյունքների վերաբերյալ կիրազեկենք»,- ասel 1 ՊՆ խոսնակը։

Հարց է ուղղվել՝ եթե պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, ինչո՞ւ է նախարարը նման հանձնարարական տվել։ ՊՆ խոսնակի համաձայն՝ հրապարակումներն ու գրառումներն անարձագանք չեն թողնում։

«Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ինչպես մամուլի հրապարակումները, այնպես էլ սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները և դրանցից յուրաքանչյուրն ըստ անհրաժեշտության ստանում է համապատասխան ընթացք: Վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ կան, որոնք պարբերաբար տարատեսակ ստուգումներ են իրականացնում՝ պլանային, արտապլանային և հանկարծակի»,- նշել է Թորոսյանը։

Խոսնակը վստահեցրել է, որ զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունենում։

«Մենք զինծառայողներին ապահովում ենք անհրաժեշտ բոլոր պարագաներով, թեպետ նաև հանդիպում են դեպքեր, երբ ծնողներն իրենց նախաձեռնությամբ ծանրոցներ են ուղարկում զորամասեր, բայց մենք նշում ենք, որ դա իրականացվում է ծնողների ցանկությամբ»,- ընդգծեl 1 պաշտպանական գերատեսչության խոսնակը։

Այն դիտարկմանը, որ եթե զինծառայողները դժգոհություններ չունենային, ծնողները կուղարկեի՞ն ծանրոցներ, Թորոսյանը պատասխանել է, որ դա արվում է ծնողների նախաձեռնությամբ։

«Չեմ կարծում, որ այդ գործընթացը զինվորների դժհոգության պատճառով է տեղի ունենում։ Դա իրականացվում է ծնողների սեփական նախաձեռնությամբ»,- եզրափակել է ՊՆ խոսնակը։

Խուրշուդյանը նաև գրել է․ «Հետաքննեք ու պարզեք, թե ինչպես է ՊՆ-ի ստացած նոր դեղերը մեկ օրում զորամասեր հասնելուց դառնում ժամկետանց ու դրանցով «բուժում» հայ զինվորին: Վերահսկող մարմիններ կա՞ն: Սա՞ղ են: Սուրեն Պապիկյանը չի կարո՞ղ բանակում կոռուպցիայի դեմն առնել, թե՞ չի ուզում»։