AM
29 November 2024 - 11:59 AMT

Հնդկաստանից թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է բերվել ՀՀ

Հնդկաստանից թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը:

«Կելֆերը» ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։

Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի մոտ 130 մարդ:

Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները: