AM
29 November 2024 - 12:02 AMT

«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը, փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի տարածաշրջանի և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել տանող ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: