AM
29 November 2024 - 12:05 AMT

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Սիրիայի Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Radar Armenia-ն։

«Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։

Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ գրոհ է ձեռնարկել՝ թիրախավորելով այդ տարածաշրջանների խաղաղ գյուղերը, քաղաքները և ռազմական օբյեկտները։ Մոսկվան այդ գրոհն անվանել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ։ Գրոհող ուժերը համարվում են թուրքամետ։