AM
30 November 2024 - 10:08 AMT

Բագրատ սրբազանը ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին հանդիպման է հրավիրում՝ տեղեկություններ ստանալու համար, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:

«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականությունն է»,- ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ սրբազանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ եթե Ասրյանը որևէ կերպ չարձագանքի հրավերին` նշանակում է, որ «ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու ու իշխանություն ունենալու տիրույթում»:

«Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- ասել է սրբազանը՝ դիմելով ԳՇ պետին։