AM
2 December 2024 - 10:00 AMT

Փաշինյան․ Մտածում ենք Հրազդանի կիրճի մարզական հատվածը բերել շատ ավելի լավ տեսքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել Հրազդանի կիրճում հեծանիվով զբոսանքից։

«Մտածում ենք 2025-ին Հրազդանի կիրճի մարզական հատվածը բերել շատ ավելի լավ տեսքի»,–ասել է նա։

«Ի՞նչ կարծիքի եք։ Կարծում եմ լավ միտք է»,–ասել էնա՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: