Արդեն Բաքու են հասցվել հատուկ սարքավորումներ, որոնք կօգտագործվեն, հարեւան ադրբեջանական շրջանների վրա սփռվող, հայկական հեռուստակայանների ազդանշանների խլացման նպատակով: Դրա համար նախատեսված սարքավորումները հատուկ ծառայությունները չէին կարողանում ձեռք բերել մի քանի տարվա ընթացքում, քանի որ չկար գնման համար անհրաժեշտ 92 հազար դոլարը: Այժմ բաքվեցի կապավորների մոտ խնդիրներ են առաջացել բարդ սարքավորումների հավաքման եւ կարգավորման հետ կապված: Ադրբեջանի կապի նախարար Նադիր Ահմեդովը խոստանում է, որ բոլոր հիմնահարցերը շուտով կլուծվեն: Նա հավաստիացրել է երկրի ղեկավարությանը, որ ոչ ուշ քան մեկ ամսից, խորհրդային տարիներին փորձված, խլացման միջոցով կհաջողվի կանխարգելել Ադրբեջանի քաղաքացիների հասու լինելը տեղեկատվության մի աղբյուրի, որը չի մտնում պետական քարոզչության շրջանակների մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: