AM
2 December 2024 - 14:17 AMT

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱԽ նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և ընտանիքի անդամներին պատկանող գույքը։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։

Դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արթուր Բաղդասարյանի, նրա հետ փոխկապակցված Աննա և Վահան Բաղդասարյանների դեմ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։

Գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

Չի նշվում, թե ինչ գույքի մասին է խոսքը։