Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանը։
Աթաբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 7 անդամ։
«Դեկտեմբերի 2–ին օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով:
Շնորհավորում և աշխատանքային հաջող ընթացք ենք մաղթում պարոն Աթաբեկյանին»,–ասվում է գրառման մեջ։
Աթաբեկյանը ԲԴԽ անդամ է դարձել 2023–ին։
ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարակն էր ներկայացրել նոյեմբերի 18-ին, որից հետո նախագահի, լիազորությունները ժամանակավորապես կատարում էր խորհրդի անդամ Կարեն Թումանյանը: Նոյեմբերի 28-ին ԲԴԽ նախագահի ընտրություն նշանակվեց, բայց որևէ թեկնածու բավարար ձայներ չհավաքեց։