Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը։
Ցուցադրության մեջ էր ներառված նաև Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն, հայտնում է Երվանդ Քոչարի թանգարանը։
Բացման խոսքում թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաեվ կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։
Երվանդ Քոչարը խորհրդային շրջանի հայ նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում։
1984 թվականին Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել մաեստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։