AM
5 December 2024 - 09:49 AMT

Պաշտոններից ազատվել են Գլխավոր հարկադիր կատարողի և Պրոբացիայի ծառայության պետի ԺՊ–ները

Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Պաշտոնից ազատվել է նաև Պրոբացիայի ծառայության պետի ԺՊ-ն՝ Արամ Նիկոյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։