Հայաստանի տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան 2-5մ/վ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Որոշ մարզերում՝ Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի լեռնային գոտիներում գիշերը կգրանցվի մինչև -12․․․-15 աստիճան, 0–ից ցածր կլինի նաև ցերեկային ժամերին՝ մինչև -2։
Երևանում դեկտեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7–ի ցերեկային ժամերին կգրանցվի +9 աստիճան, դեկտեմբերի լույս 8–ի գիշերը՝ -2։