AM
9 December 2024 - 09:18 AMT

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին նկատողություն է հայտարարվել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն:

ԲԴԽ որոշման համաձայն, դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատաարել այն, և ավելի քան մեկ տարի անց է այն հանձնել առաքման:

«Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։