Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որը նկարահանել է ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերիը, «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկում է։ Ֆիլմն առաջադրվել է 5 անվանակարգում, հայտնում է The Guardian-ը։
Ֆիլմը ռուս օլիգարխի որդու հետ ամուսնացած պարուհու մասին է։ Այն ներկայացված է «Լավագույն երաժշտական կամ հումորային ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» անվանակարգերում: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում կպյաքարի ռուս դերասան Յուրա Բորիսովը։
«Ոսկե գլոբուսի» 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 5-ին:
«Անորա» ֆիլմն արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Ֆիլմը ֆավորիտ է համարվում նաև «Օսկարի» համար պայքարում։ Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ առաջին տեղում է և հաղթելու բարձր հավանականությունն ունի։