AM
11 December 2024 - 06:37 AMT

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կայացած նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։

Նախնական ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թիվը եղել է 1050, անվավեր քվեաթերթիկների թիվը` 34, անճշտությունները` 11, հայտնում է Sputnik Արմենիան։

Ձայները թեկնածուների մեջ բաշխվել են հետևյալ կերպ.

1.Անանյան Լևոն-91

2.Առուշանյան Դավիթ-220

3.Արամյան Շավարշ-88

4.Մինասյան Սարիկ-253

5.Վարդանյան Էմմա-113

6.Մկրտչյան Վահագն-138

7.Սարուխանյան Կարեն-143։

Սարիկ Մինասյանը ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզ: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 7 թեկնածու։

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամ հոկտեմբերին վայր դրեց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։