AM
12 December 2024 - 09:20 AMT

Բերքաբերի և Կիրանցի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Դեկտեմբերի 12–ին՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ՝ 5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում:

Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ մոտ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:

Հարակից բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն: