AM
12 December 2024 - 12:43 AMT

«Հայկական ավիաուղիները» հետաձգում է թռիչքների վերսկսումը

«Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել, հայտնում է ավիաընկերությունը:

Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։

Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:

«Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար հնարավոր է դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար: Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էր դրանք դեկտեմբերնի 9-ին վերսկսելու մասին։