AM
13 December 2024 - 06:32 AMT

Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրու ղեկավարի պաշտոնակատար

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կայացած նախնական ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Սարիկ Մինասյանը նշանակվել է Գյումրու ղեկավարի պաշտոնակատար։ Այդ մասին ֆեյսբության իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև Շիրակի մարզպետի թեկնածու է առաջադրել։

«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,–ասվում է գրառման մեջ։

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ԺՊ–ի նշանակմանը՝ Փաշինյանը գրել է, որ գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նրա նշանակումը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են Գյումրիի նախնական քվեարկությանը, տեսնեն, որ իրենց , քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա:

Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Դավիթ Առուշանյանն առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, սակայն չէր ընտրվել։