Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:02-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 8 մարդ է հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը: