AM
13 December 2024 - 09:12 AMT

Բաց դռների օրեր՝ ARARAT թանգարանում

Դեկտեմբերի 14-ին և 15-ին ARARAT թանգարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»։

Մայրաքաղաքի խորհրդանշական վայրերից մեկը՝ ARARAT թանգարանը երկու օր անընդմեջ իր այցելուներին կներկայացնի հայկական կոնյակի հարուստ պատմությունն ու վարպետության նոր եզրերը։

Մուտքն ազատ է: Թանգարանն աշխատելու է ժամը 10։00-18։00-ը։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ՝ Հանրապետության հրապարակ – ARARAT Թանգարան – Հանրապետության հրապարակ ուղղություններով։