Դեկտեմբերի 12-ին հայտնի էր դարձել, որ հետաձգվել կամ չեղարկվել են «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի շարք թռիչքներ: Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքները կվերսկսվեն դեկտեմբերի 16-ից, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Օդանավը դեկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան, իսկ դեկտեմբերի 16-ից թռիչքները կվերսկսվեն:
Քաղավիացիայի կոմիտեից ևս վստահեցրել են, որ ներկայումս ավիաընկերության թռիչքների չեղարկման կամ հետաձգման այլ պատճառ չկա, տեղում աշխատում են կոմիտեի ներկայացուցիչները:
Այս ընթացքում արդեն գնված տոմսերով ուղևորները տեղափոխվել են այլ ավիաընկերությունների թռիչքներով: Ընկերությունից հայտնում են, որ բոլոր ուղևորների խնդիրները հասցեագրվել են, բողոքներ չեն ստացվել:
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկել է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։