Evocabank-ը նվիրաբերել է 5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ որպես ներդրում Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման գործում։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նպատակն է բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Evocabank-ի կարևոր նպատակներից մեկն էլ շարունակական աջակցությունն է կրթությանը, մշակույթին, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար։
Evocabank-ի նվիրաբերությունը կուղղվի հիմնադրամի կրթական ծրագրի իրականացմանը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ներկայիս և ապագա պատանի երաժիշտների համար՝ բացահայտելու իրենց տաղանդը և գրանցելու հաջողություններ ու հաղթանակներ Հայաստանում և արտերկրում։
Կրթական ծրագիրը կիրականացվի 6 հիմնական ուղղությամբ՝
1.Վարպետության դասեր
2.Բեմական փորձ
3.Այցելություն համերգների
4.Թանգարանային այցեր
5.Օտար լեզվի դասեր
Կրթաթոշակ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։
Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ: Այս հինգ տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին։