AM
17 December 2024 - 13:13 AMT

Անդրանիկ Քոչարյան․ Կարևոր բացահայտում է լինելու

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու։

«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե կոռուպցիայի մասի՞ն է լինելու, ինչին պատգամավորը բացասական է արձագանքել։

«Ո՛չ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»,–ասել է նա։

Քոչարյանը նաև հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է իր աշխատանքը, հայտնում է Radar Armenia-ն։

Նա ընդգծել է, որ զեկույցը կներկայացվի ժամանակին։

«Օրենք չի խախտվել, չի խախտվելու, զեկույցը երբ կներկայացվի լիագումար նիստում, հանձնաժողովի աշխատանքները կհամարվեն ավարտված։ Քանի դեռ ես ելույթ չեմ ունեցել, աշխատանքը չի ավարտվել»,- ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ, կանոնակարգի համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ժամկետը կավարտվի ութերորդ գումարման ԱԺ լիագումար նիստերի ավարտին։

44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվեl 1 2022 թվականի հոկտեմբերին։ Հանձնաժողով են հրավիրվել նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։