Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։
Հաստատվել են Կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Մի քանի օր առաջ Ասլանյանը հեռացվել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ասլանյանը հանդես էր եկել հաջակցություն ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանի՝ հայտարարելով, որ ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, այնուհետոև՝ ասել, որ փոշմանել է։