Հովսեփ Աղազարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հոր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ այն մասին, թե պատգամավորը պետական գաղտնի տեղեկության արտահոսք է կազմակերպել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարզաբանել էր, որ Աղազարյանը հեռացվել է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» պատճառներով։