2025-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը՝ կլուսավորվի մոտ 400 LED լուսարձակով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հաշվի է առնվել ամեն մի մանրուք։ Ամբողջությամբ կարդիականացվի մալուխային ցանցը, նոր հեռակառավարման վահանակ կլինի։
Նախագիծն արդեն դրված է մրցույթի: