ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։
Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրիում իրադարձություններն ինչ-որ առումով ճգնաժամային էին, բայց հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում՝ խոսքը նախանական ընտրությունների կամ քվեարկության իստիտուտի մասին է։
Նա հավելել է, որ գաղափար կա, թե ինչ խթաններ կարելի է ստեղծել, որ մյուս կուսակցությունները նույնպես գնան այդ ճանապարհով։
Ավելի վաղ Դավիթ Առուշանյանը վայր էր դրել իր պատգամավորական մանդատը։