AM
20 December 2024 - 09:57 AMT

Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը

Մահացել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Հովսեփ Աղազարյանը։

«Մորս կորցրինք։ Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր։

Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 21.12.2024թ.-ին, ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող Alla Luce սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից, 22.12.2024թ.-ին, ժամը 13:00-ին»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հովսեփ Աղազարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հոր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։