AM
20 December 2024 - 10:38 AMT

ԱՄՆ-ն գործակցում է ՀՀ հետ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարում

Տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՝ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։ Միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը կարևորել է ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։

«ԱՄՆ–ն հպարտ է գործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման հարցում»,–ասվում է հաղորդագրության մեջ։