Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք վերանշանակումներ է կատարել։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է իր պաշտոնում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը վերանշանակվել է ՏԿԵ փոխնախարարի պաշտոնում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է իր պաշտոնում:
ՏԿԵ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում:
ՏԿԵ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում:
Վարչապետի որոշմամբ նաև Վաչե Տերտերյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից։
2019 թվականից Վաչե Տերտերյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը։