AM
21 December 2024 - 06:14 AMT

Քարվաճառում երկրաշարժը զգացվել է նաև Ջերմուկում, Վայոց Ձորում և Սյունիքում

Դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով։