Այսօր Հայաստանի Ազգային ժողովում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդները քննարկել են Ազգային ժողովում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Այդ իրավիճակն առաջացել է ընդդիմության, նախագահի իմպիչմենտի սկսելու գործընթացի օրակարգում մտցնելու, պահանջի շուրջ տարաձայնությունների կապակցությամբ: Եղած տվյալների համաձայն, հանդիպումը ոչ մի լուծման չհանգեցրեց: Խորհրդարանական մեծամասնության` «Միասնություն» խմբակցության առաջնորդ Գալուստ Սահակյանը հայտնել է լրագրողներին, որ նրա կարծիքով պետք է դիմել Սահմանադրական դատարան` ընդդիմության պահանջի օրինականության մասին որոշում կայացնելու համար: Նրա խոսքերով` խորհրդարանի ցրելու հնարավորության մասին խոսակցություններն անհիմն են:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: