Ամանորյա տոներին ընդառաջ անգամ ամենապրագմատիկ մարդը սպասում է հրաշքի, որովհետև Ամանորի հրաշքն իրական է, իսկ պահված երազանքներն էլ իրականանալու հատկություն ունեն։ Մարդկանց մեջ այս համոզմունքն ամրապնդելու հարցում Coca-Cola-ն իր առանձնահատուկ դերն ունի և այս տարի ևս եկել է ապացուցելու, որ հրաշքներ իսկապես գոյություն ունեն:
«Մենք հավատում ենք, որ սանտան ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ընդամենը պետք է գտնել նրան», – նշում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության Հայաստան, Ուկրաինա և Մոլդովա ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Արմինե Ղազարյանը:

Այս տարի Coca-Cola-ն իր ամանորյա արշավը նվիրել է մեր ներսում ապրող Սանտային, որին մի փոքր օգնելու դեպքում կկարողանանք տարածել ամանորյա ջերմությունն ու տոնական էներգիան։ Դեկտեմբերի 21-ի երեկոյան Երևանի կենտրոնում հրաշքի սպասումով հավաքվել էին բազմաթիվ մարդիկ՝ փոքրից մինչև մեծ։ Իսկ հրաշքը չուշացավ։ Կարապի լճի տարածքում հանկարծ հայտնվեցին կարմիր հագուստներով, սպիտակ մորուքներով և ջերմ ժպիտներով մի քանի տասնյակ սանտաներ։
Կարապի լճից մեկնարկած սանտաների շքերթն անցավ մայրաքաղաքի փողոցներով՝ հիշեցնելով, որ Ամանորը վաղուց արդեն ճանապարհին է:
«Այսօր մեզ համար մեծ պատիվ է Կարապի Լճից սկսել մեր ամանորյա քարավանը: Մեր բրենդը շատ է կարևորում մեծ տոնակատարությունները, որովհետև Coca-Cola-ն տոնական սեղանների անբաժան մասն է: Դե իսկ Ամանորը բոլորին միավորող ամենաջերմ ու լուսավոր տոնն է։», – ընդգծում է Արմինե Ղազարյանը:
Սանտաների շքերթի վերջին կանգառը Մերիդիան Էքսպո կենտրոնն էր, որտեղ դեկտեմբերի 18-22-ն անցկացվեց Երևանում ամանորյա ամենամեծ ու սպասված տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն։

Big Christmas Market-ի Coca-Cola-ի տաղավարն այս տարի գործում էր յուրօրինակ Սանտայի դպրոցի ձևաչափով։ Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին սովորել Սանտայի «արվեստը» և դառնալ տոնի մի մասնիկը, չէ՞ որ՝ աշխարհին շատ սանտաներ են պետք։
Այս կարևոր առաքելությունն իրականացնելու հարցում Սանտային օգնում էին մեր հանրությանը ծանոթ ու սիրելի դեմքեր՝ Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Հայկ Մկրտչյանը, Էվելինա Խանոյանը և Մերի Քոչարյանը։ Այս տարի Coca-Cola-ն իր արշավի համար ընտրել է ժամանակակից մոտեցում՝ համագործակցում է հայտնի դեմքերի հետ, որոնք իսկապես սիրում են բրենդը:
«Այսօր սպառողը վստահում է ինֆլյուենսերներին, որոնք կարծիքի առաջնորդներ են։ Նրանք մեր բրենդի լավ ընկերներն են դարձել: Արհեստականորեն չենք ստեղծում գովազդը, համագործակցում ենք նրանց հետ, ովքեր սիրում են մեր բրենդը»:

Սանտա Կլաուսի՝ այսօր մեզ ծանոթ կերպարը՝ կարմիր հագուստով, ուրախ, դրական էներգիայով պապիկը, ստեղծվել է հենց Coca-Cola բրենդի կողմից՝ 1931 թվականին: Իզուր չէ, որ Coca-Cola-ն տասնամյակներ շարունակ ամանորի հետ ասոցացվող գլխավոր բրենդն է։ Այսօր էլ ընկերությունը շարունակում է պահպանել ամանորյա ավանդույթները՝ միաժամանակ ստեղծելով նորերը:
Coca-Cola-ի ամանորյա հրաշքը չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Տոնական քարավանն այս օրերին շրջում է Հայաստանի տարբեր անկյուններում՝ մեծ քաղաքներից մինչև սահմանամերձ բնակավայրեր:
«Քարավանն այցելում է մեր երկրի ավելի քան 20 քաղաք՝ սահմանամերձ քաղաքներ, մեծ քաղաքներ՝ Գյումրի, Վանաձոր, Սևան: Շնորհավորելու ենք մեր հայրենակիցների Ամանորը, դե իսկ նվերներն այս տոնի անբաժան մասն են կազմում»:

Ամանորյա տոները միշտ էլ եղել են ընտանեկան ջերմության և միասնության խորհրդանիշ, իսկ Coca-Cola-ն՝ գեղեցիկ պահերի լավագույն ընկերը։
«Coca-Cola բրենդը ոչ միայն զովացուցիչ ըմպելիքի բրենդ է, այլ բրենդ է պահի վայելքի մասին: Մենք կարևորում ենք պահի վայելքը, ինքներս մեզ հետ, մեր մտերիմների հետ: Իսկ Ամանորը հենց պահի վայելքի մասին է»։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկանալ, թե երբ Coca-Cola-ի քարավանը կժամանի իրենց քաղաք, կարող են հետևել սոցիալական հարթակներում ընկերության պաշտոնական էջերին: Coca-Cola-ի նպատակն է Ամանորի հրաշքը հասցնել Հայաստանի ամենահեռավոր անկյուններ, օգնել յուրաքանչյուրին գտնել իր ներսում ապրող Սանտային ու դառնալ հրաշքի մի մասը։