Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներում գտնվող առանձնատան վրա կալանք է դրվել: Դատախազությունում վստահ են, որ 100 մլն դրամի լվացման մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան այդ տունը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով, հայտնում է 1lurer.am-ը։
Կալանք է դրված նաև Սարգսյանին պատկանող՝ Երևանում 5 բնակարանի վրա, որոնք էլ հանդիսացել են եկամուտների օրինականացման առարկա: Գործն ուղարկվել է դատարան՝ այն առանց Վիգեն Սարգսյանի ներկայության քննելու համար:
Սարգսյանը հետախուզման մեջ է գտնվում: