Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ 2023թ. մայրաքաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված տարեկան 12,000 դրամ վճարել է 40,000 հոգի:
2024-ին համանման վճարումները կազմում են մոտ 8000, հայտնում է Radar Armenia-ն։
«Այսինքն, նախկինում մարդը, որ ամբողջ տարվա համար վճարում էր, չէր մտածում, թե քանի ժամ կկանգնեցնի մեքենան, չէր մտածում՝ մեքենան հանեմ-չհանեմ, ավել վճարեմ, պակաս վճարեմ։ Իսկ հիմա, եթե օգտվում է այլ սակագներից, նույն մարդը, որ էլի, միգուցե, մեքենայից չի հրաժարվել, նույն մեքենայով շատ ավելի քիչ է ծանրաբեռնում քաղաքը»։
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը, որոնք գործում են 2024–ի հունվարի 1–ից։ Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել։ Քաղաքապետարանը բողոքարկելու է որոշումը: