AM
24 December 2024 - 11:16 AMT

Միրզոյանը շնորհավորել է Բարոյին Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն՝ ուղղված Հայաստան-Ֆրանսիա գործընկերության ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։ Ցանկանում եմ վերահաստատել մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով առկա մարտահրավերների վրա համատեղ աշխատելու իմ վճռականությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ի երեկոյան հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Կառավարության նոր կազմում, որը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, իր պաշտոնը պահպանել է նաև զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։