AM
25 December 2024 - 12:04 AMT

Դեկտեմբերի 1-25-ը ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 29 քաղաքացի

Դեկտեմբերի 1-ից 25-ը ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 29 քաղաքացի։ Այդ մասին հայտնել են առողջապահության նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։

29-ից մեկն էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է․ նա ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։

Այդ հիմնավորմամբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա նշել է, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26–ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: