ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից։ Նիստը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 6 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։
Մեկի մասով քննարկումը հետաձգվել է։