AM
27 December 2024 - 08:00 AMT

Ցիկլոն է մոտենում․ Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում նաև բուք, Երևանում՝ թաց ձյուն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 27–ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի լույս 28–ի գիշերը սպասվում է 0․․․+2, իսկ 28–ի ցերեկը՝ մինչև +5, դեկտեմբերի 29–ի գիշերը՝ -3։